Ուկրաինայի դեպքերից հետո ՌԴ-ը վերագնահատում է հետխորհրդային մյուս երկրների հետ հարաբերությունները. Լուկյանով

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» պարբերականի գլխավոր խմբագիր Ֆյոդր Լուկյանովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ ավելի իրավահավասար հեռանկարային հարաբերություններ հաստատելում:

Նր խոսքերով՝ Ուկրաինայի իրադարձություններից հետո Մոսկվայում ընթանում է հետխորհրդային մյուս երկրների հարաբերությունների վերագնահատում՝ ուղղելու կամ վերացնելու համար այն բացթողումները, որոնք թույլ են տրվել որևէ երկրի հետ հարաբերություններում:

Լուկյանովը հայտարարել է, որ Ադրբեջանի հարցում կա ցանկություն՝ վերականգնելու ու բարելավվելու այդ հավասարակշռությունը: Լուկյանովն ընդգծել է, որ կարելի է ակնկալել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիվանագիտական որոշակի ակտիվացում, սակայն պետք չէ բեկում ակնկալել հակամարտության կարգավորման մեջ:

Լուկյանովի խոսքերով՝ Մոսկվայում հատուկ պատրանքներ չեն տածում, որ կարելի է հրապուրել Ադրբեջանին՝ ԵՏՄ-ին անդամակցելու համար:

Տեսանյութեր

Լրահոս