Պուտինը դեռ որոշում չի կայացրել 2018 թվականին ՌԴ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ դեռ որոշում չի ընդունել 2018 թվականին չորրորդ անգամ Ռուսաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի Սահմանադրությունն իրեն ընձեռում է նման հնարավորություն: Դրա հետ մեկտեղ Պուտինը հավաստիացրել է, որ չի պատրաստվում մշտապես հանդիսանալ Ռուսաստանի նախագահ, ինչն անհրաժեշտ չէ իրեն և վնասակար է երկրի համար:
Պուտինը հայտարարել է, որ անկեղծ ծառայել ու ծառայում է երկրին, և ամեն ինչ անում է` իրեն տվյալ գործին նվիրելու համար, իսկ ինչ-որ բանից կառչելը հակարդյունավետ, վնասակար ու կատարելապես անհետաքրքիր է:
Վլադիմիր Պուտինն արդեն իսկ երեք անգամ ընտրվել է Ռուսաստանի նախագահ` 2000, 2004 ու 2012 թվականներին: 2008-2012 թվականներին Ռուսաստանի նախագահ է հանդիսացել ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: