
«Օրենքով գող» Նեմեցին բերման են ենթարկել այնպես, ինչպես կինոյում

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Պոդմոսկովիեում գտնվող «Южный Дворик» ռեստորանում ձերբակալել են 49-ամյա «օրենքով գող» Կոնստանտին Նայբաուերին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Կոնստյա Կաննսկի կամ Նեմեց։ Գործողությունը տեղի է ունեցել ժանրի դասական կանոններով՝ դիմակներով և դռներ ջարդելով։
Գործակալության տեղեկություններով՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված Նայբաուերը կասկածվում է Տիվայի բնակիչներից փող և ավտոմեքենա շորթելու մեջ։ «Օրենքով գողը» վերջին անգամ դատապարտվել է 2008 թվականին՝ թմրանյութերի համար։ Իսկ ոստիկանների հետ վերջին անգամ առնչվել է այս տարվա սեպտեմբերին, երբ նրան Լյոխա Իրկուտսկու հետ բերման ենթարկեցին Սանկտ-Պետերբուրգում։