
Երևանում գայլ է նկատվել (լրացված)

Նոյեմբերի 22-ին, ժամը 11.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նորքի այգիներ փողոցի թիվ 301 տան մոտակայքում նկատվել է գայլ, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Ավելի ուշ ԱԻՆ-ից տեղեկացրին, որ պարզվել է, որ քաղաքացիների նկատածը շուն է, որն իրենից վտանգ չի ներկայացնում:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն