Պուտինի առաջարկած ֆեդերալացումն ամբողջովին կկործանի Ուկրաինան. Կուչմա
ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման հայտարարել է, որ Ուկրաինայի ֆեդերալացման անհրաժեշտության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն անկարելի է դիտարկել որպես Դոնբասում տիրող իրավիճակի կարգավորման ուղի:
Կուչման Պուտինի այդ հայտարարությունը որակել է որպես բաց վերջնագիր: Նրա խոսքերով` Պուտինի նպատակը մեկն է. Ուկրաինային զրկել ներքին ու արտաքին քաղաքականությունում ինքնուրույնության իրավունքից. «Դա մեր երկիրը «գորշ գոտի» մտցնելու փորձ է` պահպանելու համար նրա նկատմամբ քաղաքական ու տնտեսական ազդեցությունը:
Դրանով իսկ Կրեմլը փաստացիորեն ընդունում է, որ Դոնբասի իրավիճակն օգտագործում է Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար: Ուկրաինայի ֆեդերալացումն ավելի պակաս վտանգավոր չէ, քան` ռազմական ագրեսիան: Ներկայիս պայմաններում դա կնշանակի պետության փլուզում»: