«Իսլամական պետության» զինյալները տեսանյութ են տարածել բրիտանացի լրագրողի մասնակցությամբ
Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ` «Իսլամական պետության» զինյալները տեսանյութ են տարածել, որում բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին պատմել է պատանդներին ազատելու անհաջող փորձի մասին:
43-ամյա տղամարդը պատմել է նաև, թե ինչպես է իրեն զգում իր կառավարության կողմից մահվան թողնված մարդը: Նրա խոսքերով` պատանդներին ազատ արձակելու անհաջող փորձին մասնակցել են F-18 կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ամերիկյան Delta Force հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ:
Քենթլին հավելել է, որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի իշխանությունները, չնայած իրեն փրկելու փորձերին, այդպես էլ իրեն ու մյուս պատանդներին ազատելու շուրջ բանակցություններ չեն սկսել Իսլամական պետության հետ: