ՀԱԿ պատգամավոր. «Ժառանգության» մասով մի փոքր դժվար է կողմնորոշվել, որովհետև ամեն մեկը մի բան է ասում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյան կարծում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, որ դեկտեմբերի 5-ին «Ժառանգությունը» քաղաքացիական հանդիպումներ է կազմակերպում, եռյակի պառակտում չի նշանակում և ինքը ոչ մի բացառիկ բան չի տեսնում այդտեղ: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երևի ինչ-որ «բաց դռների օր է» հայտարարելու հասարակության հետ հանդիպման համար:

Հիշեցնենք, որ այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին ինքը ՀՀ քաղաքացիներին հրավիրում է քաղաքացիական հավաքի:

Դիտարկմանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եռյակը միասնական չէ, միասնական օրակարգ չունի, Լ. Սարգսյանն այսպես արձագանքեց.

«Անկեղծ ասած, «Ժառանգության» մասով մի փոքր դժվար է կողմնորոշվել, որովհետև ամեն մեկը մի բան է ասում: Տվյալ դեպքում, ես չեմ կարծում, որ այդ կարծիքը կիսում է Ռուբիկ Հակոբյանը՝ խմբակցության ղեկավարը, որովհետև գիտեմ նրա տրամադրությունները: Դ մի բանի մասին է խոսում, որ «Ժառանգության» կուսակցության ներսում ամեն ինչ նորմալ չէ ու ամեն ինչ չի քննարկվում հետո ներկայացվում, բայց կարծում եմ՝ դա ևս հաղթահարելի է: Ես կարծում եմ՝ պրոցեսն արդյունավետ առաջ տանելու և հասնելու ժողովրդի կողմից ցանկալի իշխանափոխությանը միայն մեկ ճանապարհ կա՝ համախմբում և համատեղում մեր բոլորի ջանքերն ու մարտավարական գործիքները: Ես կարծում եմ՝ մենք դրան կհասնենք»:

Կարդացեք նաև

Հարցին՝ այսինքն՝ Ռ. Հակոբյանի հայատարարությունը գերադասո՞ւմ եք Ր. Հովհաննիսյանի հայտարարությունից, ՀԱԿ պատգամավորն այսպես պատասխանեց.

«Այդ դեպքում, «Ժառանգության» մեջ ամեն ինչ այնպես չէ, ինչպես մենք ենթադրում ենք, որովհետև խմբակցությունը կուսակցություն է ներկայացնում: Եռյակում միջխմբակցային հարաբերություններ են, ես հակված եմ կարևոր համարելու խմբակցության ղեկավարի տեսակետը, որը վարում է հիմնական բանակցությունները, իսկ թե գիշերը Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ է մտածել, ես այդ մասին ոչինչ չեմ կարող ասել: Խնդիրը փորձեք նրանցից ճշտեք, մենք «Ժառանգություն» խմբակցության հետ որևէ խնդիր չունենք»:

Տեսանյութեր

Լրահոս