«Ժառանգությունը» միայնակ հանրահավաք է հրավիրում
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության գրասենյակում հրավիրված լրագրողների ներկայությամբ հայտարարեց, որ դեկտեմբերի 5-ին ժամը 17:00-ին ինքը ՀՀ քաղաքացիներին հրավիրում է քաղաքացիական հավաքի։ «Ազատ, անկախ, սահմանադրական Հայաստան, անհապաղ ու ամբողջական իշխանափոխություն»,- սա Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական հավաքի նպատակն է։ Իսկ կարգախոսն է «Հիմա ժամն է. ով որ քաջ է, թող միանա»։
Դեկտեմբերի 6-ին նման քաղաք հավաքներ կանցկացվեն նաև Վանաձորում (Արցախի պուրակում) ժամը՝ 13։00-ին և Գյումրիում ( Աճեմյանի անվան թատրոնի պուրակում) 17։00-ին։ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց, որ մյուս քաղաքական ուժերը ևս միանան իր հավաքին: