
2020 թվականին Ադրբեջանում շահագործման կհանձնվեն գազավերամշակման ու նավթաքիմիական նոր գործարաններ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում գազավերամշակման ու նավթաքիմիական գործարանները շահագործման կհանձվեն համապատասխանաբար 2020 թվականի սկզբին ու վերջին:
Այս մասին հայտարարել է Նավթաքիմիական արտադրանքի վերահսկման բաժնի ղեկավար Օրհան Ջաֆարովը: Նրա խոսքերով՝ գազավերամշակման գործարանի համար հումք կհանդիսանա «Ազերի-Չըրաղ-Գյունշելի», «Ումիդ» և մյուս հանքավայրերի գազը: Ջաֆարովի խոսքերով՝ նավթաքիմիական գործարանի արտադրանքը կուղղվի երկրի կարիքների բավարարմանը, ինչպես նաև արտահանմանը:
Գազավերամշակման գործարանի հզորությունը կազմելու է 12 միլիարդ խորանարդ մետր, նավթաքիմիական գործարանի հզորությունը՝ 800.000 տոննա, իսկ նավթավերամշակման գործարանի հզորությունը՝ 8.6 միլիոն տոննա: