Բաժիններ՝

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն ու վարչության պետը ուղևորվել են Բաքու

Այսօր առավոտյան ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ու վարչության պետ Վաղինակ Գալստյանը մեկնել են Թբիլիսի, որտեղից կուղեւորվեն Բաքու քննարկելու 2015 թվականին կայանալիք Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցության հարցը: Այս մասին տեղեկացնում է Armsport.am-ը։

Նոյեմբերի 21-22-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կկայանա Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43–րդ նստաշրջանը:

Օրակարգում ընդգրկված հարցերից կարևորագույնը եկող տարի այնտեղ կայանալիք Եվրոպական առաջին խաղերն են:

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի գլխավորությամբ նստաշրջանին մասնակից պատվիրակները կայցելեն օլիմպիական մրցումների համար նախատեսված մարզաբազաներ եւ կծանոթանան պայմաններին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս