ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են Գալուստ Սահակյանի մոտ
Այս պահին Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ՝ քննարկելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությունը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հրաժարվեց նախապես պատասխանել լրագրողների հարցերին և նշեց, որ խորհրդարկությունից հետո կտեղեկացնի քննարկման մասին:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ եռյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն, դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է, այդուհանդերձ, կառավարության դիրքորոշումները քարացած չեն, և իրենք պատրաստ են քննարկումների: Վարչապետն առաջարկել է յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Նա հույս է հայտնել, որ ընդդիմությունը կառուցողական կմոտենա համագործակցության իրենց առաջարկին: