Բաժիններ՝

«Տաշիրը» 20-25 միլիոն դոլար կներդնի երևանյան «Ռիո»-ի նախագծում

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպ»-ը 20-25 միլիոն դոլար կներդնի՝ Երևանում «Ռիո» առևտրային-ժամանցային կենտրոն կառուցելու համար։

«168 Ժամի» հետ զրույցում «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի նախագահի օգնական Գոռ Բարոյանն ասաց, որ կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի 22 հազար քմ։ Երևանյան «Ռիո»-ն տեղ կգտնի Քոչար, Փափազյան փողոցների և Սարալանջի պողոտայի հատման մասում:

Նոր կենտրոնն ունենալու է 4 մասնաշենք։ Առաջին մասնաշենքը կունենա 4 հարկ, երկրորդը՝ 2 հարկ, երրորդը՝ 3, չորրորդը՝ 2 հարկ։ «Ռիո» կենտրոնի կառուցումը նախատեսվում է ավարտելէ 2015 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս