
Դ. Սանասարյանի ինքազգացողությունը լավ է, ԵԱՀԿ-ից սպասում է ոչ թե արձագանքի, այլ գործողությունների (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանն արդեն երկրոդ օրն է հացադուլ է անում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց: 168.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ շտապ օգնության բժիշկները եկել և զննել են իրեն, ամեն ինչ նորմալ է, ինքն էլ իրեն լավ է զգում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ի կեսօրից Դ. Սանասարյանը հացադուլ է սկսել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց՝ ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու երեք սպանված օդաչուների դիերի վերադարձման:
Երեկ՝ հացադուլի առաջին օրը Դ. Սանասարյանին է մոտեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Ուիլյամ Հենլոն: Դ. Սանասարյանի խոսքով՝ ԵԱՀԿ ներկայացուցիչը լսել է իրեն, թե ինչու է նա բողոքի ակցիա իրականացնում և խոստացել է փոխանցել իրենց ղեկավարությանը:
«Երեկ իրենց կայքում կարադացի այս մասին, եթե կայքում դրված է, ուրեմն՝ փոխանցվել է»:
Դ. Սանասարյանը նշեց, որ ինքն այլևս ուրիշ արձագանք նրանցից չի սպասում, հիմա արդեն սպասելու է գորոծողությունների:
Դ. Սանասարյանին աջակցում են տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, «Ժառանգություն», «Հայազն» կուսակցությունների և «Նախախորհրդարանի» անդամներ:
Ըստ Դ.Սանասարյանի՝ ԵԱՀԿ-ի կողմից գործողություններ չիրականացնելը ոչ թե դիտավորություն է, այլ անտեղյակության հետևանք: Նա կարծում է, որ մեր իշխանությունները պատշաճ կերպով չեն ներկայացրել իրավիճակը: