 
                        Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
 
                                    Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր պաշտոնական այցով մեկնել է Պակիստան: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Այցի շրջանակներում Հասանովը հանդիպումներ է ունենալու Պակիստանի պաշտոնատար անձանց ու այդ երկրի ռազմական ղեկավարության հետ: Բանակցությունների թեման հանդիսանալու են ռազմական համագործակցության ամրապնդումն ու խորացումը, տարածաշրջանային անվտանգության հարցերը:
Հասանովի պակիստանյան այցը տևելու է մինչև նոյեմբերի 19-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        