Բաժիններ՝

Պուտինը վերստին խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունը. Սթոլթենբերգ

Գերմանական Bild թերթին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինա սպառազինություն ուղարկելու ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային տիրույթը խախտելու մեջ.

«Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը վերստին սահմանով Ուկրաինա է ուղարկում զենք, հանդերձանք, տանկեր, հրետանի ու հրթիռներ: Նախագահ Պուտինը խախտել է հրադադարի մասին պայմանավորվածություններն ու վերստին խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունը»:

Սթոլթենբերգը հերթական անգամ ընդգծել է, որ Ուկրաինայի ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն աջակցում ու աջակցելու է Ուկրաինայի լիակատար ինքնիշխանությանն ու ամբողջականությանը.

«ՆԱՏՕ-ն շատ ցուցիչներ ունի Ռուսաստանից Ուկրաինա ռազմական տեխնիկայի տեղաշարժերի մասին: ՆԱՏՕ-ն արդեն իսկ ռուսական սահմանների մոտ մեծացրել է իր զինված ուժերի ներկայությունը, սակայն աշխարհը չի գտնվում նոր «Սառը պատերազմի» շեմին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս