Թաներ Յըլդըզը պատրաստ է հրաժարական տալ
CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ պատրաստ է ընդառաջ գնալ ընդդիմության պահանջներին ու հրաժարական տալ՝ կապված Քարաման նահանգի հանքահորում տեղի ունեցած վթարի հետ, ուր զոհվել է 2 մարդ, ևս 16-ը համարվում է անհետ կորած.
«Հրաժարական տալու մասին ընդդիմադիր կուսակցության կոչը խելամիտ է: Չկարծեք, թե ես ինքս չեմ գնահատել այդ քայլը: Ես սկզբունքային մարդ եմ, բոլորն են տեղյակ իշխանության հանդեպ իմ դիրքորոշման մասին: Սոմայի հանքավայրի վթարից հետո ներկայացրեցի հրաժարականս: Այժմ դա կանեմ ևս մեկ անգամ»:
Յըլդըզն ընդգծել է, որ հրաժարական տալն ամենահեշտ ուղին է՝ հավելելով, որ երբեք չի կառչել պաշտոնից, սակայն իր պարտքն է համարել տվյալ ոլորտում պատասխանատվություն կրելը և ձգտել է կատարել տվյալ պաշտոնը զբաղեցնողին ներկայացվող պահանջները: