Վրաց ժողովրդի թիկունքում կնքվում են գործարքներ. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է վերջին շրջանում հաճախակիացած այն պնդումները, թե Վրաստանի եվրաինտեգրումը հայտնվել է սպառնալիքի տակ.
«Վրաստանի եվրոպական ընտրության սպառնալիքը ծագել է ոչ թե այսօր, այլ՝ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին խաբեության, կադրեր մատակարարելու, նրան Պուտինի տված 2 միլիարդ դոլարի ու (ՌԴ) Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) այլ հնարքների միջոցով իշխանության եկավ Վրաստանում»:
Սաակաշվիլին մեկնաբանել է նաև Աբխազական երկաթուղու վերաբացման ու ավարա-կախեթյան ճանապարհի կառուցման հարցերը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը 3 միլիարդ դոլար է ծախսում ռազմական ճանապարհի կառուցման վրա.
«Որևէ մեկը հավատում է, որ Պուտինն այնքան հիմար է, որ ճգնաժամի պայմաններում հատկացրել է 3 միլիարդ դոլար՝ աանց ճանապարհի մեր մասի կառուցման շուրջ Վրաստանի կառավարությունից երաշխիքներ ստանալու: Այսինքն, վրաց ժողովրդի թիկունքում կնքվում են գործարքներ»: