Բաժիններ՝

ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարությունը բազմաթիվ թերացումներ է հայտնաբերել Գաղտնի ծառայության աշխատանքում

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տան տարածք օտար անձանց ներթափանցումների պատճառներն են Գաղտնի ծառայության աշխատակիցների ոչ բավարար պատրաստվածությունը, կադրային թույլ քաղաքականությունն ու կապի միջոցներին առնչվող խնդիրները:

Այս մասին նշված է ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարության զեկույցում: Երբ սեպտեմբերի 19-ին դանակով զինված, 42-ամյա Օմար Գոնզալեսը մուտք է գործել Սպիտակ տան տարածք, տագնապի առաջին ազդանշանը եղել է անհասկանալի, այն չեն լսել պահպանման ծառայության առանցքային կետերում, քանի որ դրանց կապի սարքերում անաջատված է եղել ձայնը:

Գաղտնի ծառայության մի շարք աշխատակիցներ Գոնզալեսին չեն նկատել շինարարական փայտամածի պատճառով, իսկ շներով կինոլոգները, որոնք կանգնած են եղել Սպիտակ տան գլխավոր ճանապարհին, հարկադրված են եղել օգտվել բջջային հեռախոսից, քանի որ իրենց ռադիոկապը թողել էին հանդերձասրահում:

Զեկույցում նշված է, որ անվտանգության երկու աշխատակից սխալմամբ կարծել են, թե Գոնզալեսը չէր կարող անցնել թփուտների միջով, քանի որ նրանց կարծիքով՝ դրանք բավական խիտ են դրա համար: Նրանց գործընկերը, ով կանգնած է եղել դռների մոտ, սխալմամբ կարծել է, որ դրանք փակ են:

Երբ Գոնզալեսը հայտնվել է Սպիտակ տան ներսում, բախվել է կին սպայի հետ, ով երկու անգամ փորձել է չեզոքացնել օրինախախտին, սակայն չի կարողացել անել դա, քանի որ չի բավականացրել հասակը:

Անվտանգության աշխատակցուհին նաև փորձել է վերցնել մահակը, սակայն դրա փոխարեն վերցրել է լապտերը, ինչից հետո Գոնզալեսը դուրս է պրծել նրա ձեռքերից և վազել է շենքի խորքերի ուղղությամբ, ուր և վերջապես ձերբակալել են նրան:

Գոնզալեսի ներթափանցման շուրջ առաջացած սկանդալի հետևանքով հարկադրված է եղել հրաժարական տալ Գաղտնի ծառայության ղեկավար Ջուլիա Փիրսոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս