Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում ավարտվել է Ադրբեջանի նախագահությունը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նոր նախագահ է դարձել Բելգիան, ով 6 ամիս կնախագահի դրանում՝ փոխարինելով Ադրբեջանին: Բրյուսելն արդեն իսկ հայտարարել է, որ առաջիկա կես տարում իր աշխատանքներն ունենալու են երեք առաջնահերթ ուղղվածություն:

Խոսքը գնում է ՄԻԵԴ-ի արդյունավետության բարձրացման, այդ թվում նաև նրա բարեփոխումների շարունակման, ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԽ-ի ու ԵԱՀԿ-ի գործունեության ոլորտների տարանջատման, ԵԽ-ի անդամ երկրներում ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման մասին է:

Նախարարների կոմիտեն ԵԽ-ի գործադիր մարմին է, որը կոչված է պաշտպանել մարդու իրավունքները:

Տեսանյութեր

Լրահոս