Ռուսաստանն արգելք է դրել Կանադայից խոզի մսի ներկրման վրա
ZN.UA-ի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) արգելք դրեց Ուկրաինայից պանրամթերքի ներկրման վրա, Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) իր հերթին որոշել է նոյեմբերի 14-ից արգելք դնել Կանադայից խոզի մսի ներկրման վրա:
Ռուսական կողմը նման որոշում է կայացրել Կանադայից ներկրված խոզի միսը լաբորատոր փորձարկումների ենթարկելուց հետո, որոնք ի հայտ են բերել խախտումներ:
Ռուսական գերատեսչությունը հայտարարել է, որ չնայած ինտենսիվ բանակցություններին՝ կանադական կողմն այդպես էլ իրեն չի ներկայացրել սննդամթերքի անվտանգության պահանջների ու նորմերի կատարման երաշխիքներ, որոնք նախատեսված են Ռուսաստանի ու Մաքսային միության օրենսդիր ակտերով:
Հաշվի առնելով այդ բոլոր հանգամանքները՝ Россельхознадзор-ը հարկադրված է 2014 թվականի նոյեմբերի 14-ից ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Կանադայից Ռուսաստանի տարածք խոզի մսի ներկրման վրա: