Ռուսաստանին սպառնացած «Իսլամական պետություն» խմբավորման հրամանատարը սպանված է. Կադիրով
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանին սպառնացած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հրամանատարներից Թարհան Բատարիշվիլին սպանված է: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը.
«Սպանված է Իսլամի թշնամի Թարհան Բատարիշվիլին, ով իրեն անվանում էր Օմար աշ Շիշանի: Այդպիսին կլինի բոլորի ճակատագիրը, ում խելքին կփչի սպառնալ Ռուսաստանին ու չեչեն ժողովրդին»:
Հոկտեմբերի սկզբին հաղորդվել էր, թե «Իսլամական պետության» դաշտային հրամանատար Բատրիաշվիլին սպառնացել էր ներխուժել Ռուսաստան: Նա խոստացել էր իր հետ բերել հազարավոր իսլամականների ու վրեժխնդիր լինել Մոսկվայից: