Բաժիններ՝

Ուկրաինան կասեցրել է Ռուսաստանին թևավոր հրթիռների համար շարժիչներ մատակարարելը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական «Մոտոր Սիչ» ընկերությունն ամբողջովին կասեցրել է փոքր չափեր ունեցող գազատուրբինային շարժիչների մատակարարումը Ռուսաստանին, որոնք նախատեսված են թևավոր հրթիռների համար:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Մարտավական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովը. «Ներկա դրությամբ բոլոր ուղղություններով ամբողջովին կասեցված է Ուկրաինայի հետ համագործակցությունը»:

Նրա խոսքերով՝ շարժիչների մատակարարման վերսկսումը հնարավոր է միայն մի դեպքում, եթե համապատասխան քաղաքական որոշում կայացվի երկու երկրների ղեկավարությունների մակարդակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս