Պորոշենկոն որոշել է տոնել Եվրամայդանի միամյակը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամեն տարվա նոյեմբերի 21-ն Ուկրաինայում տոնվելու է որպես Ազատության ու արժանապատվության օր: Նախորդ տարվա նոյեմբերի 21-ին Ուկրաինայում մեկնարկեց Եվրամայդանը: Համապատասխան հրամանը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն.
«Ուկրաինան ազատության ու արժանապատվության տարածք է: Այդպիսին մեզ դարձրել է ոչ թե մեկ, այլ՝ երկու հեղափոխություն. 2004 թվականի մեր Մայդանը, որն ազատության տոն էր, և 2013 թվականի հեղափոխությունը՝ արժանապատվության հեղափոխություն: Եվրամայդանի ժամանակ ուկրաինացիները ցուցաբերել են իրենց եվրոպականացումը, արժանապատվությունը, ազատության հանդեպ ձգտումը»: