Բաժիններ՝

Եվրոպական խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի ու Մոլդովայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի ու Մոլդովայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը՝ ներառյալ համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը: Տվյալ որոշման օգտին քվեարկել է 535 եվրոպացի պատգամավոր:

Դրա հետ կապված՝ Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ համաձայնագրի վավերացումը մեծ ձեռք բերում է Մոլդովայի ժողովրդի համար: Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ այդ իրադարձությունն հիմնաքար կծառայի դեպի ԵՄ Մոլդովայի ճանապարհի համար:

ԵՄ-ի ու Մոլդովայի միջև Ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունիսի 27-ին: Մոլդովայի խորհրդարանն այն վավերացրել է հուլիսի 2-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930