Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկը կարող է ողջ լինել. ԼՂՀ ՊԲ խոսնակ
Կասկածներ կան, որ խոցված ուղղաթիռի անձնակազմից որևէ մեկը կարող է ողջ լինել, մինչդեռ դա ճշտել դեռևս չի հաջողվում, քանի որ ադրբեջանական կողմը ուղղաթիռի ընկնելու վայրը հենց այս պահին էլ ինտենսիվ կրակահերթի տակ է պահում, «Ազատության» հետ զրույցում այս մասին ասել է Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը։
Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը նույնպես հաստատել է այն կասկածները, որ անձնակազմի անդամներից մեկը կարող է ողջ լինել՝ նշելով, որ այս պահին աշխատանքներ են տարվում դա ճշտելու համար։
«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերադարձնենք անձնակազմի դիակները, բայց արդեն դիմել ենք Կարմի Խաչի միջազգային կոմիտեին, այսինքն՝ քաղաքակիրթ ձևով ենք ուզում դա իրականացնել» – նշել է Դավիթ Բաբայանը: