Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է համապարփակ լուծումներ ներկայացնել
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցեց Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհված քաղաքացիների հարազատներին: «Ինձ տրված նախնական զեկույցների արդյունքների հիման վրա՝ ուզում եմ մեր համապատասխան գերատեսչությունների ուշադրությունը սևեռել հատկապես գազային լիցաքավորման բալոնների տեխզննման գործընթացների և դրանցում անվտանգության աղբյուրների առկայության խնդիրների վրա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա հանձնարարեց համապատասխան գերատեսչություններին մեկ ամսվա ընթացքում կառավարության քննարկմանը ներկայացնել համապարփակ լուծումներ: