
Սաակաշվիլու կուսակիցները խորհրդարան են եկել «Ո՛չ բռնազավթմանը» գրությամբ շապիկներով

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության պատգամավորները խորհրդարան են եկել «Ո՛չ բռնազավթմանը» գրությամբ շապիկներով՝ կապված առաջիկայում Թբիլիսիի կենտրոնում կայանալիք բողոքի ակցիայի հետ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցությունն արդեն իսկ հայտ է ներկայացրել Թբիլիսիի քաղաքապետարան, որ պալանավորել է նոյեմբերի 15-ին բողոքի ակցիա անցկացնել մայրաքաղաքի «Ռուսթավելի» պողոտայում:
ՄԱՇ-ը հայտարարել է, որ ակցիայի նպատակը Սուխումի հետ համատեղ զորքեր ստեղծելու մասին Ռուսաստանի պլանների վրա միջազգային հանրության ուշադրությունը բևեռելն է: ՄԱՇ-ը հայտարարել է, որ հասարակությունն ունի ուժ, որպեսզի իշխանություններին հարկադրի կատարել ճիշտ քայլեր: