Ռուսաստանը Մարիուպոլի շրջանում ականապատում է Ազովի ծովի ջրատարածությունը. ուկրաինական կողմ
LB.ua-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ենթադրում է, որ ռուս զինվորականները սկսել են Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքի մոտ ականապատել Ազովի ծովի ջրատարածությունը:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդական Մարկիյան Լուբկիվսկին: Նա չի բացառել, որ երեկ Մարիուպոլի մոտ Ազովի ծովի ջրատարածությունում տեղի ունեցած պայթյունը կարող էր լինել ականի պայթյուն:
Լուբկիվսկին հայտարարել է, որ Մարիուպոլի ջրատարածության ականապատմամբ ռուսները մի կողմից արգելափակում են քաղաքի մուտքը ծովից, իսկ մյուս կողմից էլ խաթարում են տարածաշրջանի տնտեսական ու ենթակառուցվածքային բաղադրիչը: