Բաժիններ՝

Իրանն ու Ադրբեջանը միմյանց համար կարող են կամրջային դեր կատարել. Ռոուհանի

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Բաքվում տեղի է ունեցել Իրանի ու Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուհանիի ու Իլհամ Ալիևի տետ-ա-տետ ձևաչափով հանդիպումը, ինչից հետո երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր ու հուշագրեր՝ տարբեր ոլորտներում համագործակցելու համար:

Իր ելույթում Ռոուհանին ընդգծել է, որ Իլհամ Ալիևի կողմից Թեհրան այցելելը շատ կարևոր է եղել երկու երկրների միջև կապերի զարգացման տեսանկյունից, և որ իր ներկայիս ադրբեջանական այցը նույնպես իր ներդրումը կունենա այդ հարցում և կարագացնի կապերի զարգացումը.

«Անկասկած է, որ մեր երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների մերձեցումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ: Ադրբեջանը, ինչպես նաև Իրանն ունեն այնպիսի աշխարհագրական դիրք, որ կարող են միմյանց հանդեպ ծառայել որպես կամրջային անցումներ:

Մենք կարող ենք մեր կամուրջները միավորել Օմանի ծոցից, Հնդկական օվկիանոսից մինչև Ասիա ու Եվրոպա: Կովկասի ու Ադրբեջանի միջոցով մենք կարող ենք միանալ Եվրոպային, իսկ Ադրբեջանն Իրանի միջոցով կարող է միանալ հարավային միջանցքներին ու օվկիանոսներին:

Մենք պետք է լավ օգտագործենք այդ միջանցքը, ավելի ընդլայնենք այն և ձգտենք նրան, որ միմյանց օգնելով՝ հասնենք Ղազվին-Ռեշտ ու Ռեշտ-Աստարա երկաթուղիների կառուցմանն ու միավորմանը, որպեսզի այդ միջանցքի միջոցով դուրս գանք Սև ծով, Ռուսաստան ու Եվրոպա: Մենք պետք է համագործակցենք այդ ոլորտում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս