
Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի հետ հարաբերություններում արտակարգ դրության ռեժիմը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում արտակարգ դրության ուժի մեջ լինելը: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի ու Ներկայացուցիչների պալատի առաջնորդներին Օբամայի հղած ուղերձում ընդգծվում է, որ Իրանի հետ հարաբերությունները ցայժմ չեն կարգավորվել, ինչի համար էլ պետք է պահպանվի արտակարգ դրության ռեժիմը:
ԱՄՆ-ը տվյալ ռեժիմն Իրանի հանդեպ սահմանել է 1979 թվականի նոյեմբերի 14-ին, այն իրենից ենթադրում է նաև ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող Իրանի կառավարության ու Կենտրոնական բանկի բոլոր ակտիվների սառեցում: Տվյալ ռեժիմի երկարաձգման կամ վերացման հարցը դիտարկվում է ամեն տարի: