
ԵՄ-ում քիչ հավանական են համարում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ում քիչ հավանական են համարում Ռուսաստանի հանդեպ հերթական պատժամիջոցների ընդունումը երկուշաբթի կայանալիք ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը, որի անունը չի հրապարակվել: Նրա խոսքերով՝ նախարարների խորհուրդը չի սահմանի նոր պատժամիջոցներ՝ չնայած ընտրություններին ու անկարգություններին:
Աղբյուրն ընդգծել է, որ գոյություն ունեցող պատժամիջոցները ցավոտ հարված են հասցրել Ռուսաստանին, սակայն սահմանափակումները կխստացվեն միայն այն դեպքում, եթե ԵՄ-ը չունենա այլ ընտրություն:
Սրանից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ երկուշաբթի Ռուսաստանի դեմ չեն սահմանվի տնտեսական նոր պատժամիջոցներ, սակայն կարող է ընդլայնվել ԵՄ-ի «սև ցուցակը»: