
ՀԱԿ-ը «ճար չունի» և ստիպված է հաշվի նստել Եռյակի գլխավոր ուժի` ԲՀԿ-ի հետ

«Բարգավաճը ՀԱԿ-ին օգտագործում է իր դեմքը լվանալու համար, և ՀԱԿ-ն այդ գործառույթն արդեն բավականաչափ կատարել է: Այնպես որ, կարող է նաև նրան այլևս բանի տեղ չդնել»,- 168.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը` ավելացնելով, որ թեև ՀԱԿ-ը ձգտում է արտահերթ իշխանափոխություն իրականացնել, այնուամենայնիվ, նա «ճար չունի» և ստիպված է հաշվի նստել Եռյակի գլխավոր ուժի` ԲՀԿ-ի հետ: Իսկ ԲՀԿ-ն, ըստ ամենայնի, նախապատրաստվում է հերթական խորհրդարանական ու նախագահական ընտրություններին:
Իսկ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, գնահատելով Հայաստանի այսօրվա ներքաղաքական վիճակը, նշեց`
աշնան ավարտին մնացել է մոտ 20 օր, և դժվար թե այդ ժամանակահատվածում լուրջ, «թեժ» գործընթացներ տեղի ունենան: Իսկ ինչո՞վ է պայմանավորված ներկայիս հանրահավաքային ընդմիջումը Հայաստանում, և ինչո՞ւ է իշխանափոխության գործընթացը երկարում: Փորձագետը դա բացատրում է մի քանի հանգամանքներով: Ըստ նրա` դա շատ բարդ և երկարատև գործընթաց է, որը պահանջում է մի շարք գործոնների առկայություն: Այս իմաստով նա անհրաժեշտ է համարում արտաքին աջակցությունն ընդդիմությանը. «Իշխանափոխություն իրականացնելու համար դու պետք է ստանաս կա՛մ Արևմուտքի, կա՛մ Ռուսաստանի աջակցությունը, որովհետև առանց դրսի աջակցության ԱՊՀ երկրներում իշխանափոխություն չի լինում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում: