
Ասադի հունիսյան համաներումից հետո ազատ է արձակվել 11.000 բանտարկյալ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընթացիկ տարվա հունիսին համընդհանուր համաներում է հայտարարել երկրում, ինչից հետո բանտերից ազատ է արձակվել 11.000 մարդ:
Այս մասին երեկ հայտարարել է Սիրիայի ազգային հաշտեցման հարցերով նախարար Ալի Հայդարը. «11.000 մարդ համաներվել է ու ազատ է արձակվել բանտից»: Հունիսին Ասադի հայտարարած համընդհանուր համաներումը համարվում է Սիրիայի ճգնաժամի սկսվելուց հետո ամենամասշտաբային համաներումը:
Ցուցակում առաջինը հայտնվել են ահաբեկչության մեջ մեղադրվողները: Ավելի վաղ Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը հայտնել էր, թե սիրիական բանտերում պահվում է մոտ 200.000 բանտարկյալ: Հայդարն այդ թիվը համարում է չափազանցված: