Ադրբեջանական հաքերները հրապարակել են ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները

Ադրբեջանական հաքերները հրապարակել են ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները, որտեղ 2.4 GB արխիվ կա՝ նամակներ, պայմանագրեր և այլն։ Այս մասին իր անձնական բլոգում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա նաև հիշեցրել է, որ սեպտեմբերի 11-֊ին ադրբեջանցիները կոտրել էին ԿԲ լիցենզիաների օն֊լայն տրամադրման կայքը։ Հրապարակված ֆայլերի մի մասը հենց այս կայքից են, մնացածը կարող են լինել ԿԲ այլ սերվերներից։

Արխիվը տեղադրված է հաքերները կայքի վրա։ Փորձագետը զգուշացնում է, որ ֆայլերը ստուգված չեն և հնարավոր է՝  վիրուս պարունակեն։

https://anti-armenia.org/welovebanks/central_bank_of_armenia_corporative_OWNAGE.zip

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս