Բաժիններ՝

Կատալոնիայում անցկացվող հարցմանն արդեն իսկ մասնակցել է ավելի քան 1.1 միլիոն մարդ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Կատալոնիայի բնակչության շրջանում հարցում է անցկացվում Իսպանիայի ինքնավար այդ մարզի ինքնիշխանության մասին: Ժամը 13.00-ի դրությամբ դրան մասնակցել է 1.14 միլիոն մարդ:

Այս մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության փոխնախագահ Ժոան Օրտեգան: Կատալոնիայում անցկացվող այդ հարցման ժամանակ բնակչությանը տրվում է երկու հարց, որոնցից մեկն առնչվում է նրան, որ Կատալոնիան դառնա պետություն, իսկ մյուսը հարցն այն մասին է, որ այդ պետությունը դառնա անկախ:

Երկու հարցին էլ կարելի է պատասխանել միայն այո կամ ոչ: Հարցմանը կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր անձինք: Պաշտոնական տվյալներով` տարածաշրջանում նրանց թիվը կազմում էր 5.4 միլիոն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս