Բաժիններ՝

FBI-ը գաղտնազերծել է ԽՍՀՄ-ին միջուկային հարված հասցնելու Չերչիլի պլանը

The Daily Mail-ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլն ԱՄՆ-ին առաջարկել է միջուկային հարված հասցնել ԽՍՀՄ-ին: Այս մասին վկայել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի գաղտնազերծված փաստաթղթերը:

Դրանց համաձայն` Չերչիլը Ստալինի վրա ներգործելու հնարավոր եղանակներից միակը համարել է զգուշացնող հարված հասցնելը: 1947 թվականին Չերչիլը դիմել է Հանրապետական սենատոր Սթայլս Բրիջեսին` խնդրելով համոզել ԱՄՆ նախագահ Հարի Տրումենին` Կրեմլին միջուկային հարված հասցնելու հետ:

Բրիտանացի քաղաքական գործիչը հուսով է եղել, որ դրանից ԽՍՀՄ-ը կդադարի Արևմուտքի համար սպառնալիք ներկայացնելուց: Տվյալ ժամանակ ԽՍՀՄ-ը դեռ չէր փորձարկել իր ատոմային առաջին ռումբը և չէր կարող հակազդել միջուկային հարվածին:

22 կիլոտոնն հզորությամբ РДС-1 խորհրդային առաջին ատոմային ռումբի պայթյունը տեղի է ունեցել 1949 թվականի օգոստոսին, Ղազախստանում` Սեմիպալատինսկի զորավարժարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս