Բաժիններ՝

Ինչպես են նկարահանվում բաց տեսարանները ֆիլմերում

Եթե դուք կարծում եք, որ ֆիլմերում բաց տեսարանները կենդանի են, ապա սխալվում եք: Իհարկե, երկրորդ պլանի դերասանուհին կարող է իրեն թույլ տալ մերկանալ տեսախցիկի առաջ, սակայն որևէ աստղի մերկանալ ստիպելու համար անհրաժեշտ են հսկայական գումարներ: Ինչպես գրում է wowfacts.net կայքը, այդ իսկ պատճառով հաճախ ֆիլմերի հեղինակները տարբեր խորամանկ քայլերի են դիմում: Իհարկե, հնարավոր չէ ամենն անել առանց աստղերի մանակցության, սակայն հաճախ օգտագործվում են հատուկ հագուստներ:

Օրինակ՝ որոշ դեպքերում կարող են օգտագործվել կրծքի կամ մարմնի այլ մասերի տեսքով հագուստներ: Դրանք իրականի տեսք ունեն, ինչի արդյունքում դերասանները ստիպված չեն լինում կարմրել իրենց հարազատների աչքի առաջ:

4_thumb1

Գոյություն ունեն նաև հատուկ կորսետներ, որոնք ծածկում են ողջ մարմինը: Իհարկե, եղել են նաև դեպքեր, երբ դրանց պատճառով դերասանների մոտ ալերգիկ ռեակցիա է առաջացել:

13_thumb1 (1)

5_thumb1

Հոլիվուդյան հայտնի դերասաններն այդքան էլ չեն սիրում մերկանալ տեսախցիկի առաջ: «Երբ դու ֆիլմում խաղում ես հագուստով, դա գեղարվեստական ֆիլմ է: Իսկ երբ խաղում ես առանց հագուստի, ապա դա դոկումենտալ ֆիլմ է: Ես դոկումենտալ կինոյով չեմ զբաղվում»,- ասում է դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը: Պայմանագիր կնքելով՝ նա մանրամասն պայմանավորվում է նկարահանվելիք բաց տեսարանների հետ կապված:
Իհարկե, լինում են նաև դերասաններ, ովքեր հաճույքով խաղում են բաց տեսարաններում:

8_thumb1

12_thumb1

Անջելինա Ջոլին և Անտոնիո Բանդերասը, օրինակ, չեն ամաչում ցույց տալ իրենց մարմիններն ամենաբաց տեսարաններում: Շերոն Սթոունը ևս խաղացել է նման դերեր: Ֆիլմերից մեկի բաց տեսարանը նկարահանելու ընթացքում նրան հատուկ ներքնազգեստ են առաջարկել: «Դա անբնական տեսք կունենա»,- ասել է դերասանուհին՝ հրաժարվելով և՛ հատուկ ներքնազգեստից, և՛ փոխարինող դերասանուհուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս