10 քաղաք, որոնց առավել շատ է վտանգ սպառնում բնական աղետներից
wowfactes.net-ը կազմել է այն 10 քաղաքների ցանկը, որոնց առավել շատ վտանգ է սպառնում բնական աղետներից:
1. Թեհրան, Իրան. Թեհրանը երկրաշարժերի վտանգի տակ է: Բնական աղետներից կարող է տուժել 15.6 մլն մարդ:
2. Լոս Անջելես, ԱՄՆ: Այն աշխարհի ամենասեյսմավտանգ քաղաքներից մեկն է: 14.7 մլն մարդ յուրաքանչյուր պահի ենթարկվում է երկրաշարժի զոհ դառնալու վտանգի:
3. Շանհայը Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքն է: Այն Յանցզի գետին մոտ է գտնվում, ինչը մեծացնում է ջրհեղեղի, թայֆունների վտանգը:
4. Կալկաթա, Հնդկաստան: Քաղաքը գտնվում է աշխարհի ամենամեծ գետերից մեկի կողքին, ինչը հեղեղների առաջացումն ավելի հավանական է դարձնում: 17.9 մարդ կարող է վնաս կրել հնարավոր աղետներից:
5. Նագոյա, Չինաստան: Այս քաղաքի համար հիմնական վտանգ են երկրի խորքերում առաջացող երկրաշարժերի պատճառով առաջացող ցունամիները:
6. Ջակարտա, Ինդոնեզիա: Այս քաղաքում էլ մեծ է հեղեղների հավանականությունը: 27.7 մլն մարդ կարող է տուժել այստեղ բնական աղետների արդյունքում:
7. Օսակա-Կոբե, Ճապոնիա: Ճապոնիայի այս քաղաքում մեծ է ցունամիների առաջացման վտանգը: 1995թ. տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում 6000 մարդ է մահացել:
8. Հոնկոնգ, Մակաո, Չինաստան: Այս քաղաքները գտնվում են գետի դելտայում, որտեղ մեծ է ուժեղ քամիների վտանգը:
9. Մանիլա, Ֆիլիպիններ: Այս քաղաքի բնակիչների կեսը զգում է երկրաշարժերից վնասվելու վտանգը, քաղաքը կորուստներ է կրում նաև ուժեղ քամիներից:
10. Տոկիո-Յոկոգամա, Ճապոնիա: Այն վտանգված է գրեթե բոլոր տեսակի աղետներից՝ երկրաշարժ, ջրհեղեղ, ցունամի: 57.1 մլն մարդ կարող է հսկայական վնասներ կրել դրանց արդյունքում: