Բաժիններ՝

Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի վերաբերյալ Ժնևյան ձևաչափից. Կարասին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի վերաբերյալ Ժնևյան ձևաչափից, սակայն հանդես է գալիս բանակցությունների հանդեպ պատասխանատու մոտեցում ցուցաբերելու օգտին:

Կարասինն ընդգծել է, որ կարիք չկա «հանուն հանդիպելու հանդիպումների». «Մենք չենք ասել, որ Ժնևյան ձևաչափին վերադարձ կատարելը նպատակահարմար չէ: Մենք խոսել ենք այն մասին, որ Ուկրաինայի ներկայացուցիչն ապրիլի 17-ին մասնակցել է ժնևյան հանդիպմանը, որում հստակ ֆիքսել են այն դրույթները, որոնց տակ ստորագրել է նաև Ուկրաինայի ներկայացուցիչը՝ արտգործնախարարը:

Այնտեղ նշված էր, որ ուկրաինական իշխանությունները լայնամասշտաբ, ընդգրկուն երկխոսություն պետք է սկսի հարավ-արևելքի ներկայացուցիչների հետ: Ո՞ւր է այդ երկխոսությունը: Ո՞ւր է սահմանադրական բարեփոխումը, ո՞ւր է նոր Սահմանադրության նախագիծը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս