Բաժիններ՝

Չինական գործարանը տպագրել է Աստվածաշնչի 125 միլիոն օրինակ

The Financial Times թերթի փոխանցմամբ՝ Չինաստանի Նանկին քաղաքում գտնվող և Amity Foundation բողոքական բարեգործական կազմակերպության կողմից ղեկավարվող գործարանը տպագրել է Աստվածաշնչի 125 միլիոն օրինակ: Չինաստանը պաշտոնապես աթեիստական պետություն է:

Ինչ վերաբերում է Նանկինի ձեռնարկությանը, ապա այն Աստվածաշնչի օրինակներ թողարկող խոշորագույն գործարանն է աշխարհում: Այն բացվել է 1987 թվականին, և ցայժմ չինական 10 բարբառներով թողարկել է Աստվածաշնչի 65.7 միլիոն օրինակ՝ նախատեսված տեղի հավատացյալների համար: Բացի այդ, գործարանն այդ ընթացքում 90 օտար լեզվով թողարկել է 59.3 միլիոն գիրք՝ աշխարհի 70 երկրներ արտահանելու համար:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Չինաստանում առնվազն 30 միլիոն մարդ դավանում է քրիստոնեություն, սակայն անկախ գնահատականների համաձայն՝ Չինաստանում կաթոլիկների ու բողոքականների թիվը հասնում է մոտ 100 միլիոնի (Չինաստանի կոմկուսի 86.7 միլիոն անդամների դիմաց): Չինաստանում գերակայող կրոնը բուդդիզմն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս