Բաժիններ՝

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը կործանվել է Մեքսիկական ծոցում

Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մեքսիկական ծոցում կործանվել է ամերիկյան F-16 տիպի կործանիչ: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն ու առափնյա պաշտպանությունը: Ինքնաթիռում գտնվել է միայն օդաչուն, ներկա դրությամբ նրա ճակատագիրը հայտնի չէ:

Ֆլորիդայի հյուսիս-արևմուտքում ընկած Թինդալի ռազմաբազան F-16-ի հետ կապը կորցրել է առավոտյան, երբ նա ուսումնական թռիչք էր գործում Մեքսիկական ծոցի վրայով: Ինքնաթիռը կարող է ընկած լինել Ֆլորիդայի Պանամա Սիթի քաղաքից 100 կիլոմետր դեպի հարավ:

Փրկարարական թիմը կարծում է, որ կործանիչը մխրճվել է ջրի մեջ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են մոտորանավակներ, ինքնաթիռ ու ուղղաթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930