Բաժիններ՝

Բելգիայում ոստիկանները ջրաշիթեր ու արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների հանդեպ

Բելգիական Le Soir պարբերականի փոխանցմամբ՝ Բրյուսելում հազարավոր բելգիացիներ երեկ մասնակցել են հակակառավարական բողոքի ակցիային՝ կապված երկրի նոր վարչապետ Շառլ Միշելի հայտարարած տնտեսական ու սոցիալական նոր բարեփոխումների հետ:

Բելգիացիների դժգոհության ամենամեծ պատճառն այն է, որ կառավարությունը պլանավորել է թոշակի անցնելու տարիքը 2025 թվականից 65-ից հասցնել 66-ի, իսկ 2030 թվականին՝ 67-ի: Բացի այդ, կառավարությունը հրաժարվել է հաջորդ տարի ավելացնել նվազագույն սպառողական զամբյուղը: Կառավարությունը պլանավորել է կրճատել պետծառայության, մշակույթի ոլորտի ու գիտական հետազոտությունենրի ծախսերը:

Բելգիացիների խաղաղ ակցիան աստիճանաբար վերաճել է բողոքի ագրեսիվ ակցիայի, ինչի հետևանքով ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է ջրաշիթեր ու արցունքաբեր գազ: Ցուցարարներն իրենց հերթին ոստիկանների վրա նետել են ճայթռուկներ ու դյուրավառ նյութեր:

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելն ընդգծել է, որ մարդիկ բողոքի այդ ակցիայով ցանկացել են կառավարությանը ցույց տալ, որ ունեն ընդդիմություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս