Բաժիններ՝

Պորտուգալիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են. ՀՖՖ

Նոյեմբերի 14-ին Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը: Տոմսերն արդեն վաճառքում են: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերաիայի պաշտոնական կայքը, Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը https://bilheteira.fpf.pt/ կայքից: Միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչպես նաև հայկական անձնագիր կամ ID քարտ ունեցող անձինք կարող են գնել այս տոմսերը:

Դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է մուտք գործել կայք և գրանցվել այնտեղ: Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 15 րոպե տոմսի պատվիրումն իրականացնելու համար: Այնուհետև պետք է ընտրել տոմսերի կատեգորիան և քանակը: Յուրաքանչյուր օգտատեր կարող է պատվիրել առավելագույնը 4 տոմս: Վճարումը կարող է իրականացվել միայն Visa կամ Mastercard-ի առկայության պարագայում: Դրանից հետո օգտատիրոջ էլեկտրոնային հասցեին կուղարկվի վճարման հաստատման մասին տեղեկատվությունը, ներառյալ՝ վաուչերը և տոմսը ստանալու մասին մանրամասն տեղեկատվությունը: Նշենք, որ տոմսերը չեն ուղարկվի էլեկտրոնային տարբերակով: Դրանք հնարավոր կլինի առձեռն ստանալ «Ալգարվե» մարզադաշտի տոմսարկղերից խաղի օրը՝ նոյեմբերի 14-ին՝ Պորտուգալիայի ժամանակով ժամը 10:00-20:30 ընկած ժամանակահատվածում: Հայկական կողմին հատկացվել են «Ալգարվե» մարզադաշտի հյուսիսային տրիբունայի 4-րդ, 5-րդ և 6-րդ սեկցիաների երրորդ կատեգորիայի նստատեղերը (ընդհանուր առմամբ՝ 480 նստատեղ): Տոմսերի արժեքն է 10 եվրո: Տոմսերի վաճառքը կիրականացվի մինչև նոյեմբերի 9-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս