Բաժիններ՝

ԵՄ-ը չի ճանաչել ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ընտրությունների արդյունքները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը չի ճանաչել երեկ ինքնահռչակ ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում անցկացված հանրապետությունների ղեկավարների ու պատգամավորների ընտրությունները:

Եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին հայտարարել է, որ այսպես կոչված ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նոր խոչընդոտ հանդիսացան Ուկրաինայում խաղաղության ճանապարհին.

«Քվեարկությունն անցկացվել է անլեգալ ու ոչ լեգիտիմ ձևով, և ԵՄ-ը չի ճանաչում դրա արդյունքները: Այդ «ընտրությունները» անցկացվել են եռակողմ շփման խմբի ներկայացուցիչների ստորագրած մինսկյան արձանագրության ոգուն հակառակ և խոչընդոտում են ճգնաժամը քաղաքական ճանապարհով կայուն կարգավորելու ջանքերին»:

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը հերթական անգամ բոլոր կողմերին կոչ է արել գործել Մինսկյան արձանագրությանը համապատասխան ու ցուցաբերել քաղաքական իրական կամք՝ խաղաղությանն աջակցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս