Դավութօղլուն թվարկել է Թուրքիայի թշնամիներին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, Լոնդոնում մեկնաբանելով Քոբանիի իրադարձությունները, հայտարարել է, որ Թուրքիայի թշնամիներն են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը, «Իսլամական պետությունը» և «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK).

«Մեր սահմանին կա երեք խումբ, որոնց մենք չէինք ցանկանա տեսնել. Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգ, «Իսլամական պետություն» և PKK: Նրանք բոլորն էլ Թուրքիայի թշնամիներն են»:

Դավութօղլուի խոսքերով՝ Քոբանիի դեպքերը Սիրիական ճգնաժամի միայն մի մասն են: Դավութօղլուն ընդգծել է, որ մինչև չկարգավորվի Սիրիական ճգնաժամը, խոսք լինել չի կարող Քոբանիի պաշտպանության մասին.

«Սիրիայի համար անհրաժեշտ է ամբողջական ռազմավարություն: Քոբանիի հարցը ծագել է մի քանի ամիս առաջ, մինչդեռ Սիրիայի քաղաքացիական պատերազմն արդեն իսկ ընթանում է ավելի քան 3.5 տարի»:

Տեսանյութեր

Լրահոս