Բաժիններ՝

Մոսկվայի իրավապահները 4 օրում ձերբակալել են ավելի քան 14.000 ներգաղթյալի

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի իրավապահները 4 օրվա ընթացքում ներքին գործերի բաժանմունքներ են բերել ավելի քան 14.000 օտարազգիների՝ քրեական բազաներով նրանց ստուգելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանության մամլո ծառայությունը:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ու Դաշնային միգրացիոն ծառայության մայրաքաղաքային վարչությունները հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականցնում են «Ներգաղթյալ-2014» օպերատիվ-պրոֆիլակտիկ համալիր գործողությունը:

Դրա շրջանակներում ոստիկանները ստուգում են ներգաղթյալների ինքնության վկայականները, Ռուսաստանի տարածքում նրանց գտնվելու օրինականությունը և այլն: Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրել է «թեժ գծով» անպայմանորեն իրազեկել միգրացիոն օրենսդրության խախտումների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս