Բաժիններ՝

Բուրջանաձեն գործող իշխանություններին մեղադրել է Սաակաշվիլու կուսակցությանն ակտիվացնելու մեջ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն ներկայիս իշխանություններին մեղադրել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությանն ակտիվացնելու մեջ:

ՄԱՇ-ը պլանավորում է նոյեմբերի 15-ին բողոքի ակցիա անցկացնել Թբիլիսիում, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը բևեռի Աբխազիայի վերաբերյալ Ռուսաստանի պլանների վրա: Ռուսաստանի առաջարկած «Համագործակցության ու ինտեգրման մասին» պայմանագիրը ներկայացվել է Աբխազիայի խորհրդարանի դիտարկմանը:

Պայմանագրի 5-րդ հոդվածը նախատեսում է ստեղծել Ռուսաստանի ու Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորախումբ՝ արտաքին ագրեսիան հետ մղելու ու Աբխազիայի սահմանները համատեղ պահպանելու համար:

Բուրջանաձեն հայտարարել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ՄԱՇ-ը չի ցուցաբերել ակտիվության նշաններ, և որ իշխող «Վրացական երազանքի» անվճռական քաղաքականության հետևանքով ՄԱՇ-ը, ով կորցրել է երկրի տարածքի 20 տոկոսը, որոշել է բողոքի ակցիաներ կազմակերպել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս