Բաժիններ՝

Վրաստանին կփրկի նոր շարժումը. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Վրաստանը փրկության կարիք ունի, և դրան կարող է հասնել նոր շարժումը:

Սաակաշվիլին ընդգծել է, որ նոր գործողությունները պետք է լինեն խաղաղ, քանի որ Վրաստանում բռնության գրանցում ամենաշատը ցանկանում է Ռուսաստանը: Սաակաշվիլու խոսքերով՝ ներկայումս ընթանում է Վրաստանի հեղինակության վարկաբեկում, և որ իրավիճակը կշտկի նոր ուժը, նոր էներգիան:

Սաակաշվիլին վստահեցրել է, որ Վրաստանում քաղաքական ճգնաժամ է, որ Վրաստանը սեփականաշնորհվել է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու կողմից, ով չեղյալ է հայտարարել ընտրական համակարգը: 

Սաակաշիլին հավելել է, որ Իվանիշվիլու կառավարությունը հաստատել է նահանգային բռնապետություն, չեղյալ է հայտարարել դասական քաղաքականությունը, ժողովուրդը կորցրել է իշխանության հանդեպ վստահությունը:

Սաակաշվիլին կարծում է, որ գործող իշխանությունները թույլ չեն տա, որ 2016 թվականին անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ, և որ դրանցում հաղթի քաղաքական այլ ուժ. «Որպեսզի երկիրը դուրս գա ճգնաժամից, անհրաժեշտ է, որ քաղաքական գործիչներին աջակցի բնակչությունը և ոչ թե ընդհակառակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս