Բաժիններ՝

Էբոլա վիրուսով վարակվածների թիվն անցել է 10.000-ի սահմանագիծը

NEWSru-ի փոխանցմամբ՝ Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 4922 մարդու, իսկ վարակվածների թիվը՝ 10.141 մարդու: Այս մասին երեկ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Վարակվածների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում երեք երկրի՝ Գվինեա, Լիբերիա, Սիեռա Լեոնե, ուր վարակվածների թիվը կազմում է 10.114 մարդ, իսկ վիրուսի զոհերի թիվը՝ 4912 մարդ: Առավել ծանր է իրավիճակը Լիբերիայում, ուր գրանցվել է 2705 մահաբեր ելք, իսկ 4665 մարդ էլ վարակվել է:

Էբոլա վիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել նաև Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում ու ԱՄՆ-ում, որոնցում վիրուսը հայտնվել է աֆրիկյան վերոնշյալ երեք երկրից: Մալիում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից էլ մահացել է երկամյա մի աղջիկ: 43 մարդ գտնվում է դիտարկման ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս