Բաժիններ՝

Ռուսաստանն իր «Միստրալ»-ները կկառուցի առանց Ֆրանսիայի մասնակցության

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ մինչև 2050 թվականը նախատեսված ռուսական նավաշինական ծրագիրը նախատեսում է առաջին ավիակիրը կառուցել 15 տարուց ոչ շուտ: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ, դերծովակալ Վիկտոր Բուրսուկը.

«Ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարությունը չի հրաժարվում ավիակիրների բուն գաղափարից: Դրանց կառուցումը պլանավորվել է 30-ական թվականներին ու հետագա տարիներին:

Ներկայումս ընթանում է նաև նորագույն էսկադրոնային ականակրի ստեղծման աշխատաքները, ոը նավատորմի կազմը կհամալրի 2020-ական թվականներին:

Մինչև 2050 թվականը նախատեսված նավաշինական ծրագիրը նախատեսում է նաև ֆրանսիական «Միստրալ» ուղղաթիռակիրների նման նավերի կառուցում: Մենք «Միստրալի» նման նավերի կառուցման հարցում կախված չենք Ֆրանսիայից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս